Երկուշաբթի , 22 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    17°
    Home » Լուրեր » ԵՏՄ բոլոր երկրները վավերացրել են Մաքսային օրենսգիրքը

    ԵՏՄ բոլոր երկրները վավերացրել են Մաքսային օրենսգիրքը

    ԵՏՄ բոլոր երկրները վավերացրել են Մաքսային օրենսգիրքը
    Դեկտեմբեր 30, 2017 20:22 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մաքսային օրենսգրքի վավերացումը դեկտեմբերի 30-ին ավարտվել է Եվրասիական տնտեսական միության «հինգյակի» երկրներից Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովի ստորագրությամբ:

    Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով եվրոպական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

    «Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սորոնբայ Ժենբեկովը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի պայմանագրի վավերացման մասին օրենքը: Նախկինում համապատասխան օրենքներ էին ստորագրել Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության ղեկավարները: Այսպիսով, Եվրասիական «հինգյակի» բոլոր երկրներում ավարտվեց իշխանության բարձրագույն մարմինների կողմից Մաքսային օրենսգրքի պայմանագրի հաստատման փուլը», – ասված է հաղորդագրության մեջ:

    Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ մաքսային համագործակցության հարցերով նախարար Մուկայ Կադիրկուլովը արդեն ստացել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություններից նոր Մաքսային օրենսգրքի վավերացման մասին ծանուցումներ: Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս սպասվում է նմանատիպ փաստաթուղթ նաև Ղրղզստանից:

    Ակնկալվում է, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի  ԵՏՄ երկրների Մաքսային օրենսգիրքը: Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նշել էր, որ ԵՏՄ Մաքսային օրենսգիրքը կդառնա Միության նորմատիվ-իրավական դաշտը  կարգավորող հիմնական փաստաթղթերից մեկը, որը կբարձրացնի մաքսային կարգավորման ոլորտում եվրասիական «հինգ» երկրների միջեւ միասնության եւ համաձայնեցման մակարդակը: ԵՏՄ օրենսգրքի նախագիծը հիմնված է էլեկտրոնային տեխնոլոգիաներին անցում կատարելու, արտաքին տնտեսական գործունեության պայմանների բարելավման, մասնավորապես `արտահանման խթանման վրա:

    ԵՏՄ-ն Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի հիմքի վրա ստեղծված միջազգային տնտեսական ինտեգրացիոն միություն է եւ գործում  է 2015 թ. հունվարի 1-ից: Այժմ ԵՏՄ  անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղըզստանը:

    Artsakhpress.am

    Նման թեմաներ

    scroll to top