Չորեքշաբթի , 22 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Clear
    21°
    Home » Լուրեր » Եվգենի Պլյուշչենկոն ելույթ կունենա Երեւանում

    Եվգենի Պլյուշչենկոն ելույթ կունենա Երեւանում

    Եվգենի Պլյուշչենկոն ելույթ կունենա Երեւանում
    Մայիս 13, 2018 18:00 Լուրեր, Մշակույթ A+ / A-

    2018 թվականի նոյեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Եվգենի Պլուշչենկոյի  «KINGS ON ICE» Սառույցի արքաները սառցե շոուի նոր ծրագրի համաշխարհային պրեմիերան, որի մասն է կազմելու սիրո մասին «Ախթամար» լեգենդի յուրօրինակ ներկայացում- մյուզիքլը սառույցի վրա:

     Գլխավոր գործընկերն է ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակը:

    Գլխավոր տեղեկատվական հովանավոր՝ Հայաստանի առաջին հանրային հեռուստաընկերություն

    Պաշտոնական գործընկեր՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

    Նոյեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա սառցե շոուի միանգամայն նոր ձևաչափի համաշխարհային պրեմիերան: Ներկայացման առաջին հատվածում հանդիսատեսը կվայելի հանրահայտ մարզիկների՝ օլիմպիական չեմպիոնների, աշխարհի առաջնությունների հաղթողների, սառցե բեմերի աստղերի անհատական կատարումները: Եվգենի Պլյուշչենկոյի համար մասնակիցների ընտրության չափանիշ է եղել ոչ միայն նրանց տեխնիկական վարպետության բարձր մակարդակը, այլև մարզիկների անգերազանցելիարտիստիզմը:

    Մարզիկների դասական կատարումների և յուրօրինակ համարների համադրումը խոստանում են տպավորությունների անկրկնելի ելևէջներ ինչպես գեղասահքի ավանդական դպրոցի, այնպես էլ նորարարական լուծումների և վառ տպավորությունների սիրահարների համար:

    Երկրորդ հատվածն առանձնահատուկ նվեր կլինի հայ հանդիսատեսի համար: Առաջին անգամ պատմության մեջ մարզահամերգային դահլիճի ընդարձակ տարածության մեջ կկենդանանա հայկական հնագույն «Ախթամար» լեգենդը:

    Լեգենդար գեղասահորդները կվերափոխվեն ազգային լեգենդի, հայ ժողովրդի մշակութային ժառանգության հերոսների:

    Հատուկ այս ներկայացման համար գրված երաժշտությունը կկատարեն Հայաստանի լավագույն երաժիշտները: Հսկայական տեսաէկրանը, բարձրտեխնոլոգիական հատուկ էֆեկտները, ջուրն ու կրակը կդառնան երևակայությունը ցնցող դեկորացիաներ, որտեղ կծավալվի սիրո դրամատիկ, բայց լուսավոր պատմությունը:

     Հայկական լեգենդար ԱՐԱՐԱՏ կոնյակը, որի շարքում իր ուրույն տեղն ունի Ախթամար կոնյակը, չէր կարող չաջակցել հայկական հնագույն լեգենդի՝ անհավանական նվիրվածության և անափ սիրո մասին հավերժական պատմության նոր մեկնաբանությանը: Հատուկ պրեմիերայի առթիվ միջացառման հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան համտեսել հայկական լեգենդար կոնյակը նոր լուծումներով՝ ԱՐԱՐԱՏ կոկտեյլների տեսքով, որոնք համադրելու են ներկայացման երկու հիմնական կոնցեպտները՝ սառցե աշխարհն ու հերոսների զգացմունքների ջերմությունը:

    Ավելի քան 200 հոգանոց բազմազգ մասնագետներից կազմված թիմն աշխատում է, որպեսզի այս հսկայածավալ գաղափարը կյանքի կոչվի և աշխարհի բոլոր մարդկանց ցուցադրվի հայոց երկրի ու հողի գեղեցկությունը, մշակույթի հարստությունը և հայ ժողովրդի հոգու վեհությունը:

    Նման թեմաներ

    scroll to top