Հինգշաբթի , 19 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    31°
    Home » Լուրեր » Եվգենյա Մեդվեդևան բաց կթողնի աշխարհի առաջնությունը

    Եվգենյա Մեդվեդևան բաց կթողնի աշխարհի առաջնությունը

    Եվգենյա Մեդվեդևան բաց կթողնի աշխարհի առաջնությունը
    Մարտ 13, 2018 20:26 Լուրեր, Սպորտ A+ / A-

    Փհենչհանի Օլիմպիական խաղերի արծաթե կրկնակի մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, հայկական արմատներով ռուս գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան բաց կթողնի աշխարհի առաջնությունը: Գեղասահքի ֆեդերացիայի պաշտոնական կայքի փոխանցմամբ, պատճառը ոտքի` ավելի վաղ ստացած վնասվածքն է:

    Այդ վնասվածքի պատճառով գեղասահորդուին բաց էր թողել Գրան-պրիի եզրափակիչն ու Ռուսաստանի առաջնությունը:

    Փհենչհանում կայացած ձմեռային Օլիմպիական խաղերից հետո 18-ամյա մարզուհու ոտքի ցավն ուժգնացել է:

    Հաղորդվում է, որ Մեդվեդևան 4-8 շաբաթ պետք է սահմանափակի սպեցիֆիկ ծանրաբեռնվածությունը ոտքի վրա, որպեսզի խուսափի վիրահատական միջամտության անհրաժեշտությունից:

    Հիշեցնենք` աշխարհի առաջնությունը կկայանա մարտի 21-ից 25-ը Միլանում:

     

    Նման թեմաներ

    scroll to top