Գլխավոր Լուրեր Եվրամիությունը մերժեց Ադրբեջանին․ ԱլԳ հռչակագիրը չընդունվեց

Եվրամիությունը մերժեց Ադրբեջանին․ ԱլԳ հռչակագիրը չընդունվեց

2
0

Բրյուսելում երեկ ամփոփել են Արեւելյան գործընկերության 10 տարվա արդյունքները: «Դոյչե» վելլեն գրում է, որ գաղափար կար ԱլԳ 10-ամյակի առթիվ ընդհանուր հռչակագիր ընդունել: Դրա համար անհրաժեշտ էր մասնակից 34 երկրների համաձայնությունը: Այն չի ընդունվել, որովհետեւ վետո է դրել Ադրբեջանը:

Պատճառը Ադրբեջանի պատվիրակության դժգոհությունն է փաստաթղթի տեքստի վերաբերյալ:

Պատվիրակությունը նշում է, որ փաստաթղթում չի արտացոլվել երկրի տարածքային ամբողջականության հարցը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հռչակագիրը հրապարակել է Եվրոպայի անվտանգության ու արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, որը նախագահել է նախարարական հանդիպումը:

Հանդիպմանը չի հայտարարվել նաեւ Ադրբեջանի ու ԵՄ-ի միջեւ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտելու մասին:

Ադրբեջանը պնդում է, որ այդ փաստաթղթում ամրագրվի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տարածքային ամբողջականության շրջանակում: Սակայն Եվրամիությունը չի կարող հրաժարվել սեփական սկզբունքներից եւ պնդում է, որ հիշատակվի ինքնորոշման իրավունքը եւ ուժի կիրառումից հրաժարվելը:

Եվրամիությունը բացահայտ մերժում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: