Ուրբաթ , 22 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    23°
    Home » Լուրեր » Եվրամիությունը սպիններն ընդգրկել է վտանգավոր ապրանքների շարքում

    Եվրամիությունը սպիններն ընդգրկել է վտանգավոր ապրանքների շարքում

    Եվրամիությունը սպիններն ընդգրկել է վտանգավոր ապրանքների շարքում
    Մարտ 13, 2018 14:54 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Եվրամիությունը կազմել  է վտանգավոր ապրանքների ցուցակ, որի  մեջ է հայտնվել նաև սպինները: Այս մասին նշվում է 2017-ի զեկույցում, որը հրապարակել է կասկածելի արտադրանքի մասին արագ իրազեկման եվրոպական համակարգը:

    Զեկույցում նշվում է, որ սպիններները կարող են վնասել երեխաներին, հատկապես լուսատու մոդելները. երեխան կարող է կուլ տալ լուսատու սպինների փոքրիկ մարտկոցը և ստանալ կերակրափողի և աղիների այրվածք: Վտանգ են ներկայացնում նաև  խաղալիքի հեշտորեն բաժանվող փոքր մասերը:

    Սպինները սարք է, որն ունի մի առանցք և միշտ պահպանում է իր դիրքը: Օգտագործողն մատներով պահում է  ներքին` անշարժ մասը և պտտեցնում արտաքինը: Սարքը շարժման մեջ դնելու համար բավական է մատներով թեթևակի հպվել: Մասերի  քաշն այնպես է ընտրված, որ առավելագույնս երկար պահպանվի  ազատ պտույտը:

    Նման թեմաներ

    scroll to top