Գլխավոր Լուրեր Եվրամիությունում բացառել են Brexit-ի շուրջ գործարքի վերանայումը

Եվրամիությունում բացառել են Brexit-ի շուրջ գործարքի վերանայումը

1
0

Եվրամիությունը լիովին բացառում Է հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ ներկայիս համաձայնագրի վերանայման հնարավորությունը, նույնիսկ եթե Լոնդոնին հարկ լինի ԵՄ-ն լքել առանց գործարքի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 26-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլսիում հայտարարել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն: «Այո, ես կարող եմ հավաստել, որ մենք չեն վերանայելու համաձայնագիրը, ինչպես արդեն քանիցս կրկնել ենք»,-ասել Է նա՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ԵՀ-ն կհրաժարվի արդյոք վերանայել գործարքը նույնիսկ առանց պայմանավորվածության՝ «ապահարզանի» դեպքում:

Բերտոյին նաեւ խնդրել են բնութագրել Բրյուսելի ակնկալիքները Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնի համար պայքարի ֆավորիտ Բորիս Ջոնսոնից, ինչի կապակցությամբ նա հայտարարել Է, որ Բրյուսելը պատրաստ Է «համագործակցության ոգով» աշխատել բրիտանական կառավարության ցանկացած ղեկավարի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: