Շաբաթ , 18 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Sunny
    30°
    Home » Լուրեր » «Եվրատեսիլ-2018». Ինչ տեսք կունենա գլխավոր բեմը (տեսանյութ)

    «Եվրատեսիլ-2018». Ինչ տեսք կունենա գլխավոր բեմը (տեսանյութ)

    «Եվրատեսիլ-2018». Ինչ տեսք կունենա գլխավոր բեմը (տեսանյութ)
    Փետրվար 4, 2018 19:12 Լուրեր, Շոու-բիզ, Տեսանյութ A+ / A-

    «Եվրատեսիլ-2018»-ի բեմը կարտացոլի Պորտուգալիայի մշակույթն ու պատմությունը:

    «Եվրատեսիլ-2018» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները ցույց են տվել, թե ինչ տեսք կունենա գլխավոր բեմը: Այս մասին հաղորդում է Go Get news-ը:

    Կազմակերպիչները ներկայացրել են բեմի էսքիզը, որտեղ ելույթ են ունենալու մրցույթի մասնակիցները: Մրցույթն անցկացվելու է 2018թ. մայիսին, Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:

    «Երգի մրցույթի բեմի դիզայները Ֆլորիան Վիդերն է, որը նախկինում պատասխանատու է եղել «Եվրատեսիլ»-ի մի քանի նախագծերի համար, այդ թվում նաև 2017-ին աշխատել է Կիևում: Այս անգամ նրան ոգեշնչել է նավի կորպուսը, որը արտացոլում է հյուրընկալող երկրի՝ Պորտուգալիայի պատմությունն ու մշակույթը»,- հայտնել են կազմակերպիչները:

    Երգի միջազգային մրցույթը կանցկացվի Եվրոպայի՝ մեծությամբ երրորդ փակ մարզադաշտում՝ Պորտուգալիայի Meo Arena-ում, որը տեղավորում է 20 հազար հանդիսատեսի:

    Նման թեմաներ

    scroll to top