Գլխավոր ժամանց «Եվրատեսիլ-2020»-ին կմասնակցի Հոլանդիայի հինգ քաղաք

«Եվրատեսիլ-2020»-ին կմասնակցի Հոլանդիայի հինգ քաղաք

4
0

«Եվրատեսիլ-2020» երգի մրցույթին կմասնակցեն Հոլանդիայի հինգ քաղաքներ՝ Ռոտերդամը, Ուտրեխտը, Հերտոգենբոսը, Առնեմը և Մաաստրիխտը: armenpress.am-ի փոխանցմամաբ դեռ հայտնի չէ մրցույթի անցկացման վայրը, սակայն այս մասին որոշումը կընդունվի հաջորդ ամսին առաջարկությունների մանրամասն ուսումնասիրումից հետո:

Այս պահին Ռոտերդամն  ֆավորտին Է այն բանից հետո, երբ Հարավային Հոլանդիայի նահանգը խոստացել Է 1 միլիոն երվո տրամադրել միջոցառմանը քաղաքը հաղթելու դեպքում: Նիդեռլանդների կառավարությունն իր հերթին հայտտարարել է, որ մտադիր չԷ հովանավորել մրցույթի անցկացումը:

Նշենք, որ Նիդեռլանդներն առաջին «Եվրատեսիլի» յոթ մասնակից երկրներից մեկն Է, որը կայացել Է 1956 թվականին: Վերջին անգամ երկիրը մրցույթն իր մոտ ընդունել Է 1975 թվականին: 2020 թվականին միջոցառման անցկացաման իրավունքը Նիդեռլանդներն ստացել Է այն բանից հետո, երբ երկրի ներկայացուցիչ Դունկան Լոուրենսն Arcade երգով այս տարի շահեց մրցույթը: