Շաբաթ , 20 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    14°
    Home » Լուրեր » Եվրախորհրդարանականները պահանջել են Ալիևից ազատ արձակել Մուխթարլիին

    Եվրախորհրդարանականները պահանջել են Ալիևից ազատ արձակել Մուխթարլիին

    Նոյեմբեր 14, 2017 14:31 Լուրեր, Միջազգային A+ / A-

    5CD446E6-DE3D-4E40-A5C7-977A30A95066_w1023_r1_s

    Եվրախորհրդարանի ավելի քան չորս տասնյակ պատգամավորներ նամակ են հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ դատապարտելով լրագրող Աֆղան Մուխթարլիի նկատմամբ վերաբերմունքն ու կոչ անելով անհապաղ ազատ արձակել նրան:

    «Ազատազրկման առաջին ամսվա ընթացքում լրագրողին թույլ չի տրվել նույնիսկ մեկ անգամ հեռախոսազրույց ունենալ ընտանիքի անդամների հետ, մինչ նրա փաստաբանները ահազանգում են ֆիզիկական ճնշումների ու պաշտպանական նյութերի առգրավման մասին»,- ասված է «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ հայտնված նամակում:

    Հաղորդագրությունը Բաքու է ուղարկվել Բրյուսելում հաջորդ շաբաթ կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովից առաջ, որտեղ, ակնկալվում է, որ Ադրբեջանի նախագահը հանդիպելու է Եվրամիության առաջնորդների հետ:

    Նշենք, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից անհետացած և բռնի ուժով Ադրբեջան տեղափոխված ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի դեմ Բաքվում մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ ուժային դիմադրություն ցույց տալու, ինչպես նաև Ադրբեջանի սահմանն ապօրինաբար հատելու և մաքսանենգության համար:

    Իսկ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ էր արել Վրաստանի կառավարությանը հետաքննել Թբիլիսիում ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող և ակտիվիստ Աֆղան Մուխթարլիի առևանգման վերաբերյալ գործը և պարզել, թե արդյոք այդ գործում ներգրավվա՞ծ են Վրաստանի ուժային կառույցները:

    Նման թեմաներ

    scroll to top