Գլխավոր Լուրեր Եվրոպական 2-րդ խաղերին Հայաստանի դրոշակակիրը կլինի գյումրեցի Հովհաննես Բաչկովը

Եվրոպական 2-րդ խաղերին Հայաստանի դրոշակակիրը կլինի գյումրեցի Հովհաննես Բաչկովը

6
0

Մինսկում վաղը կմեկնարկեն Եվրոպական երկրորդ խաղերը: Հիշեցնենք, որ Հայաստանը  կներկայացնեն 9 մարզաձևերի 37 մարզիկներ:  Եվրոպական երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մեր հավաքականի դրոշակակիրը կլինի բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, գյումրեցի Հովհաննես Բաչկովը:

Մրցումները, ըստ մարզաձևերի, տեղի կունենան հետևյալ օրերին:

Սամբո. հունիսի 22, 23

Հրաձգություն. հունիսի 24-26

Բադմինտոն. հունիսի 24-30

Հեծանվասպորտ. հունիսի 23, 27, 28, 30

Ձյուդո.  հունիսի 23

Թիավարություն.  հունիսի 25, 26, 27

Մարմնամարզություն.   հունիսի 29-30

Ազատ ոճի ըմբշամարտ. հունիսի 25, 26, 27

Հունահռոմեական ոճ. հունիսի 28, 29,30

Բռնցքամարտ. հունիսի 21-30