Գլխավոր Լուրեր Եվրոպական խաղերին կմասնակցի հայ 6 սամբիստ

Եվրոպական խաղերին կմասնակցի հայ 6 սամբիստ

1
0

armsport.am-ը գրում է.

2019թ. հունիսի 21-ից 30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կկայանան 2-րդ եվրոպական խաղերը՝ մասնակցությամբ 50 պետության ավելի քան 4000 մարզիկների:

15 մարզաձևերի թվում է նաև սամբոն, որի մրցումները կկայանան հունիսի 22-ին և 23-ին, կխաղարկվի 18 հավաքածու մեդալ:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան մրցումների է գործուղելու 5 մարզիկի և մեկ մարզուհու, հայտնում է ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Տիգրան Կիրակոսյան՝ 52 կգ

Մաքսիմ Մանուկյան՝ 57 կգ

Արսեն Ղազարյան՝ 74 կգ

Դավիթ Գրիգորյան՝ 82 կգ

Գրիգոր Սահակյան՝ 90 կգ

Ասյա Լալազարյան՝ 48 կգ