Հինգշաբթի , 22 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Եվրոպական խաղերում Հայաստանն առաջին ոսկե մեդալը նվաճեց

    Եվրոպական խաղերում Հայաստանն առաջին ոսկե մեդալը նվաճեց

    Եվրոպական խաղերում Հայաստանն առաջին ոսկե մեդալը նվաճեց
    Հունիս 23, 2019 20:34 Լուրեր, Սպորտ A+ / A-

    Եվրոպական երկրորդ խաղերում Հայաստանն առաջին ոսկե մեդալ նվաճեց սամբո մրցաձևում:

    Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի սամբո մրցաձևի 52 կգ քաշային կարգում եզրափակիչ էր դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը: Վերջինս ուժերն էր չափում ադրբեջանցի Ագհասիֆ Սամադովի հետ: Հայ մարզիկը գերազանցեց մրցակցին 4:0 հաշվով և դարձավ Եվրոպական երկրորդ խաղերի ոսկե մեդալակիր՝ միաժամանակ առաջին ոսկե մեդալը նվաճելով Հայաստանի հավաքականի համար:

    Ավելի վաղ արծաթե մեդալակիր էր դարձել սամբիստ Դավիթ Գրիգորյանը, իսկ Արսեն Ղազարյանը՝ բրոնզե:


    Նման թեմաներ

    scroll to top