Գլխավոր Լուրեր Եվրոպան բացառել է Brexit-ի գործարքի վերանայումը

Եվրոպան բացառել է Brexit-ի գործարքի վերանայումը

1
0

Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ եվրոպական իշխանությունները չեն վերանայի Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ գործարքի հաստատված  պայմանները, հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ նա հանդես է եկել այդ հայտարարությամբ՝ մեկնաբանելով լրատվամիջոցների հաղորդագրություններն, ըստ որոնց Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մայը պատրաստվում է Բրյուսել այցելել՝  ԵՄ-ից Մեծ  Բրիտանիայի  ելքի  նոր պայմանների հասնելու համար:

Նա ընդգծել է, որ կողմերն արդեն հասել են Brexit-ի «լավագույն» գործարքին։