Հինգշաբթի , 14 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.00   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 483.55   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 568.22   
  •  CHF   Առք` 480.00   Վաճառք` 493.00   ՀՀ ԿԲ` 487.70   
  •  GBP   Առք` 636.00   Վաճառք` 655.00   ՀՀ ԿԲ` 645.35   
  •  RUB   Առք` 8.13   Վաճառք` 8.32   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 174.00   Վաճառք` 194.00   ՀՀ ԿԲ` 186.34   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Եվրոպան և ՌԴ-ն կարող են միավորվել ընդդեմ ԱՄՆ-ի. Գերմանիայի ԱԳ նախարար

Եվրոպան և ՌԴ-ն կարող են միավորվել ընդդեմ ԱՄՆ-ի. Գերմանիայի ԱԳ նախարար

Հոկտեմբեր 13, 2017 17:11 Լուրեր, Միջազգային A+ / A-

1497520324

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային գործարքից հրաժարվելը կհեռացնի Վաշինգտոնին Եվրոպայից ու կմիավորի Ռուսաստանի և Չինաստանի հետ. հաղորդում է գերմանական RND հրատարակությունը:

«Վճռորոշ նշանակություն ունի այն, որ Եվրոպան հավատարիմ է այս թեմայով միասնական կարծիքին: Մենք ստիպված ենք ամերիկացիներին հայտնել, որ իրանական հարցի վերաբերյալ իրենց քաղաքականությունը հեռացնում է մեզ՝ եվրոպացիներիս Նահանգներից, և մերձեցնում Ռուսաստանի և Չինաստանի հետ՝ ընդդեմ ԱՄՆ-ի», – ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը:

Նախարարն ընդգծել է, որ իրանական գործարքից հրաժարվելու դեպքում անվտանգության հետ կապված իրավիճակը կվատանա, քանի որ կվերադառնա Իսրայելի և Իրանի միջև պատերազմի սկսման սպառնալիքը:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top