Հինգշաբթի , 15 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Եվրոպայի խորհրդում Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառում են կազմակերպել

    Եվրոպայի խորհրդում Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառում են կազմակերպել

    Եվրոպայի խորհրդում Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառում են կազմակերպել
    Նոյեմբեր 7, 2018 22:48 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի 35-րդ լիագումար նստաշրջանի շրջանակներում նոյեմբերի 7-ին Եվրոպայի խորհրդի Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպվեց ընդունելություն՝ նվիրված Երևանի 2800-ամյակին: Եվրոպայի խորհրդի նախասրահում ներկայացված էր Երևանի մասին պատմող ցուցադրություն: Այս մասին տեղեկացրել է  ՀՀ համայնքների միությունը:

    Հանդիսավոր արարողության ընթացքում իր ելույթում ԵԽ կոնգրեսի նորընտիր նախագահ Անդրես Կնապեն հայտարարեց՝ իր համար մեծ պատիվ է նման արարողությանը մասնակցելը ու նշեց.

    «Կոնգրեսն ու Հայաստանը երկարատև համագործակցության պատմություն ունեն և լավ հարաբերություններ ու փոխվստահության մթնոլորտ է ձևավորված: Հայաստանի թավշյա հեղափխությանը մենք հետևեցինք մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ: Հեղափոխությունը վկայում է այն մասին, որ Հայաստանը խաղաղ ճանապարհով գնում է ժողովրդավարական փոփոխությունների»:

    Անդրես Կնապեն շնորհակալություն հայտնեց գեղեցիկ Երևանի մասին ցուցադրությունն իրենց ներկայացնելու համար ու նշեց՝ ցուցադրությունը վկայում է այն մասին, որ 2800-ամյա Երևանը նաև դինամիկ ու զարգացող քաղաք է:

    Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով Կոնգրեսին ընդունելության համար, իր ելույթում նշեց.

    «Երևանը ներկայացնում է հայ ժողովրդի միասնականությունը: Մենք՝ հայերս, պաշտում ենք մեր  մայրաքաղաքը և նրա բացառիկ մթնոլորտը: Մենք սիրում ենք նաև մեր հյուրերին, ուստի բոլորին սիրով կհյուրընկալենք Երևանում»:

    Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն իր ելույթում նշեց՝ Կոնգրեսը ոչ միայն Եվրոպայի 200 հազար տեղական իշխանությունների միասնական ձայնն է, այլև մշակութային երկխոսության յուրահատուկ հարթակ: Անդրադառնալով Երևանի պատմությանը՝ Էմին Երիցյանը նշեց.

     «Այս տարի տոնելով մայրաքաղաք Երևանի 2800-ամյակը՝ մենք օգտագործեցինք նաև լավ առիթը Կոնգրեսի նստաշրջանի շրջանակներում ձեզ ներկայացնելու մեր մայրաքաղաքի պատմության մի հատվածը։ Հուսով եմ՝ ցուցադրությամբ ձեզ հաղորդակից կդարձնենք այն ջերմությանն ու սիրուն, որ իր շուրջ ստեղծում են Երևանն ու Հայաստանը»։

    Երևան Տոնավաճառ

    Նման թեմաներ

    scroll to top