Հինգշաբթի , 20 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    21°
    Home » Բժիշկ » Եվս մեկ երիտասարդի կյանք փրկվեց «Իզմիրլյան» ԲԿ բժիշկների շնորհիվ

    Եվս մեկ երիտասարդի կյանք փրկվեց «Իզմիրլյան» ԲԿ բժիշկների շնորհիվ

    Եվս մեկ երիտասարդի կյանք փրկվեց «Իզմիրլյան» ԲԿ բժիշկների շնորհիվ
    Ապրիլ 16, 2018 13:01 Բժիշկ, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հիվանդ Գ. Ա., 39 տարեկան, 13.02.2018թ. ընդունվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն` տարածուն անաէրոբ ախտահարում ախտորոշմամբ: Անաէրոբ ախտահարումը ընդգրկում էր ցայլքային, զստային, աճուկային, փոշտային, առաջային շեքի, ազդրի, սրունքի շրջանները և հետորովայնամզային տարածությունը:
    Ընդունվելիս ընդհանուր վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր` պայմանավորած արտահայտված ինտոկսիկացիայով, անեմիայով, լյարդային անբավարարությամբ:
    Անհապաղ կարգով վիրահատվել է. կատարվել է ախտահարված հատվածների տարածուն բացազատում և մեռուկացած հյուսվածքների հեռացում:
    Անաէրոբ գործընթացի շարունակական աճի կապակցությամբ կատարվել են բազմաթիվ վիրահատություներ: Հիվանդի մոտ խորացել է լյարդային անբավարարությունը՝ բիլիռուբինի մակարդակը դառնալով մոտավորապես 300umol/l, տրանսամինազները` 1200U/l, ընդհանուր վիճակը դառնալով ծայրահեղ ծանր: Բազմիցս կատարվել է հիվանդի վիճակի քննարկում հանրապետության գլխավոր և առաջատար մասնագետների մասնակցությամբ։ Քննարկամանն ընդգրկվել են նաև Ռուսաստանի Պետրովսկու անվան վիրաբուժության գիտական կենտրոնի առաջատար մասնագետներ։ Ամբողջ գործընթացը բոլոր փուլերով ղեկավարվել է «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի և բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի կողմից, որոշելով բուժման հետագա մարտավարությունը։
    Պրոֆեսոր Արմեն Չարչյանի գլխավորությամբ և ամբողջ անձնակազմի մեծ ջանքերի շնորհիվ հաղթահարվեց և´ անաէրոբ գործընթացը, և´ պոլիօրգան անբավարարությունը ( հատկապես` լյարդային):
    Այժմ հիվանդը գանգատներ չի նշում և պատրաստվում է դուրս գրման:
    Հիվանդի բուժող և վիրահատող բժիշկն է «Իզմիրլյան» ԲԿ կոլոպրոկտոլոգ Սամվել Պողոսյանը, իրականացված վիրահատություններին մասնակցել են կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքի վարիչ, պրոֆ. Արամ Հակոբյանը, կոլոպրոկտոլոգ
    Ռուբեն Թադևոսյանը, ընդհանուր պրոկտոլոգ Արարատ Սահակյանը, անոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Վարդան Ոսկանյանը, անոթային վիրաբույժ Սերոբ Անանիկյանը, օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Սահակ Սարիբեկյանը, ընդհանուր վիրաբույժ Տիգրան Դուրգարյանը, ուրոլոգիայի բաժանմունքի վարիչ Արթուր Գրաբսկին:
    Ըստ գրականության տվյալների` տարածուն անաէրոբ ախտահարման և լյարդային անբավարարության դեպքում մահացությունը կազմում է մոտավորապես 90%։ Այդ նպատակով որոշվեց հանրության ուշադրությանը ներկայացնել այս բարդ, բայց հաջողված և երիտասարդին կյանք պարգևած դեպքը։

    Նման թեմաներ

    scroll to top