Գլխավոր Լուրեր Եվս մեկ մահվան դեպք «խոզի գրիպից»

Եվս մեկ մահվան դեպք «խոզի գրիպից»

3
0

Հայաստանում «խոզի գրիպից» եւս մեկ մահվան դեպք է գրանցվել։ Անցյալ հանգստյան օրերին H1N1 վիրուսի զոհ է դարձել մի կին։ Այս տեղեկատվությունը հաստատում է նաեւ ՀՀ առողջապահության նախարարությունը՝ հրաժարվելով մանրամասներ ներկայացնել։

Առողջապահության նախարարության ներկայացրած տվյալներով, Հայաստանում նկատվում է սուր շնչառական վիրուսային վարակներով հիվանդացության անկում։ Փետրվարի 4-ի տվյալներով, այս հիվանդությամբ բողոքներով պոլիկլինիկաներ է դիմել 1275 մարդ, հոսպիտալացվել է 781 մարդ, ընդ որում՝ նրանց 92,8 տոկոսը կազմում են երեխաները։