Շաբաթ , 27 Մայիս 2017

  •  USD   Առք` 479.50   Վաճառք` 483.50   ՀՀ ԿԲ` 481.77   
  •  EUR   Առք` 530.00   Վաճառք` 545.00   ՀՀ ԿԲ` 540.26   
  •  CHF   Առք` 481.00   Վաճառք` 499.00   ՀՀ ԿԲ` 496.36   
  •  GBP   Առք` 605.00   Վաճառք` 623.00   ՀՀ ԿԲ` 619.89   
  •  RUB   Առք` 8.34   Վաճառք` 8.60   ՀՀ ԿԲ` 8.50   
  •  GEL   Առք` 186.00   Վաճառք` 207.00   ՀՀ ԿԲ` 199.51   
outputra5huxgif
Partly Cloudy
18°
Home » Լուրեր » ԵԽ բարձրաստիճան պատվիրակությունը կայցելի Հայաստան

ԵԽ բարձրաստիճան պատվիրակությունը կայցելի Հայաստան

Մայիս 19, 2017 20:07 Լուրեր, Միջազգային A+ / A-

hh-em-634x445

2017 թվականի մայիսի 22-ից 25-ը կկայանա Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի (ԵԺԿ, Գերմանիա) գլխավորած պատվիրակության այցը Ադրբեջան, Վրաստան և Հայաստան: Այցի ընթացքում պատվիրակները կհանդիպեն երկրների նախագահների, խորհրդարանի նախագահների հետ, իշխող և ընդդիմադիր կուսակցությունների անդամների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, տեղեկացնում են ԵԽ մամլո ծառայությունից:

Եվրոպական խորհրդարանի 8 անդամները կամփոփեն վերջերս ձեռք բերված նոր ԵՄ-Հայաստան համաձայնագրի ներկա փուլի արդյունքները, ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը և ԵՄ-Վրաստան հարաբերությունների սերտացմանն առնչվող հարցեր:

«Ես և իմ գործընկերները անհամբերությամբ ենք սպասում Ադրբեջան, Վրաստան և Հայաստան կայանալիք այցին, որը նախատեսվում է հաջորդ շաբաթ: Տարածաշրջանը Եվրոպական միության համար կարևոր նշանակություն ունի, ինչպես նաև հանդիսանում է Արեւելյան գործընկերության քաղաքականության կարևոր գործընկեր: Ունենք բազմաթիվ փոխադարձ հետաքրքրություններ` մասնավորապես տարածաշրջանի խաղաղության, անվտանգության, ինչպես նաև առևտրի խթանման առումով. Միաժամանակ հետամուտ ենք գործընկերային հարաբերությունների էլ ավելի խորացմանը՝ բարձր պահելով մեր արժեքները ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, լավ կառավարումը, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները », այցին ընդառաջ նշեց Նախագահ Մքալիսթերը:

Դեյվիդ Մքալիսթերին պատվիրակության կազմում կուղեկցեն Եվրոպական խորհրդարանի հետևյալ յոթ անդամները՝ Լազլո Թոքեշը (ԵԺԿ, Հունգարիա), Զելյանա Զովկոն (ԵԺԿ, Խորվաթիա), Անդրեյս Մամիկինսը (Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ ալյանս, Լատվիա), Անգել Դժանբազկին (Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խումբ, Բուլղարիա), Իվո Վայգլը, (Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների միություն կուսակցություն, Սլովենիա) Հելմուտ Շոլցը (Միավորված եվրոպական ձախ ուժերի խումբ, Գերմանիա) և Հերդի Հաուտալան (Կանաչների կուսակցություն, Ֆինլանդիա):

ԵԽ պատվիրակության այցը տարածաշրջան կամփոփվի մայիսի 25-ին Հայաստանում, որտեղ նրանք կհանդիպեն Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահի հետ, ինչպես նաև կայցելեն ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի տարածք:

Ներկայում Եվրոպական միությունը վերանայում է Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների ձևաչափը նոր համաձայնագրերի միջոցով, որոնց շուրջ Հայաստանի հետ բանակցությունները վերջերս ամփոփվել են, իսկ Ադրբեջանի հետ բոլորովին վերջերս՝ մեկնարկել: Պատգամավորների այցը կնպաստի նշյալ համաձայնագրերի վերաբերյալ Զեկույցի և Առաջարկությունների մշակմանը, որը կներկայացվի Եվրախորհրդարանի կողմից ավելի ուշ այս տարի:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top