Երեքշաբթի , 28 Մարտ 2017

  •  USD   Առք` 481.50   Վաճառք` 485.50   ՀՀ ԿԲ` 484.00   
  •  EUR   Առք` 521.00   Վաճառք` 531.00   ՀՀ ԿԲ` 526.01   
  •  CHF   Առք` 465.00   Վաճառք` 496.00   ՀՀ ԿԲ` 491.67   
  •  GBP   Առք` 596.00   Վաճառք` 615.00   ՀՀ ԿԲ` 609.45   
  •  RUB   Առք` 8.43   Վաճառք` 8.63   ՀՀ ԿԲ` 8.52   
  •  GEL   Առք` 185.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 198.52   
outputra5huxgif
Mostly Cloudy
Home » Լուրեր » ԵԽ նախագահը Էրդողանի հայտարարությունը անընդունելի հարձակում է որակել

ԵԽ նախագահը Էրդողանի հայտարարությունը անընդունելի հարձակում է որակել

Մարտ 20, 2017 18:11 Լուրեր, Միջազգային A+ / A-

ErdoghanAngry-e1435314924468-a38f7bc24e77af9fbcf0be190dac963b

Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին անընդունելի է համարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Գերմանիային նացիզմի մեջ մեղադրելը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Տայանին գրել է իր թվիթերյան միկրոբլոգում:

«Սա անընդունելի հարձակում է Էրդողանի կողմից դեմոկրատական երկրի նկատմամբ, որը երաշխավորում է բոլոր հիմնարար իրավունքները»,- ասել է Տայանին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դժգոհություն էր հայտնել այն փաստի առնչությամբ, որ Գերմանիա գնացող թուրք նախարարներին չի թույլատրվում ելույթ ունենալ, սակայն Ֆրանկֆուրտում Նովրուզի տոնակատարությունների ժամանակ չեն միջամտել Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների կոչերը, նրանց կողմից բարձրացված խորհրդանիշները, այդ թվում և Թուրքիայի քրդերի առաջնորդ Աբդուլլա Օջալանի լուսանկարը:

«Դու էլ ես այս պահին նացիստական քայլեր անում: Ու՞մ` Գերմանիայում գտնվող իմ թուրք եղբայրներին կամ այնտեղ գնացող իմ նախարարներին ու պատգամավորներին»,- դիմելով Մերկելին` հայտարարել էր Էրդողանը:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top