Գլխավոր Լուրեր ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության հետագա աշխատանքի մասին որոշումը կընդունվի հունիսի 26-ին

ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության հետագա աշխատանքի մասին որոշումը կընդունվի հունիսի 26-ին

1
0

Ռուսաստանի պատվիրակությունը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հետագա աշխատանքի վերաբերյալ որոշում կընդունի հունիսի 26-ին օրվա երկրորդ կեսին լիազորությունների մասին հարցի քննարկումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը:

Նա հիշեցրել Է, որ Ուկրաինայից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից եւ այլ երկրներից մի խումբ պատգամավորներ վիճարկել են Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները: «Դա ձեւական ընթացակարգ Է, բայց մենք կհետեւենք, թե ինչպես կզարգանա աշխատանքն այն հանձնաժողովում, ուր ուղարկվել են (ՌԴ-ի հակառակորդների) փաստարկները, եւ այնուհետեւ կտեսնենք, թե ինչպիսին կլինի որոշումը. այն կընդունվի վաղն օրվա երկրորդ կեսին»,- ասել Է Տոլստոյը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Կախված այն բանից, թե ինչպիսին այն կլինի, մենք որոշում կընդունենք՝ Ռուսաստանի պատվիրակությունը մնա այնուհետեւ ԵԽԽՎ-ում, թե՝ ոչ»,- հայտնել Է Տոլստոյը՝ նշելով, որ ռուսաստանցիները պատրաստ Էին այն բանին, որ պատվիրակության լիազորությունները կվիճարկվեն, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: