Երկուշաբթի , 22 Հունվար 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » ժամանց » Եզրափակվել է «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագիրը

    Եզրափակվել է «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագիրը

    Եզրափակվել է «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագիրը
    Հունվար 13, 2018 21:51 ժամանց, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների շարքը եզրափակվել է Ազատության հրապարակում կազմակերպված «Իմ հին ու նոր տարի» տոնական համերգային ծրագրով:

    Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ շուրջ մեկ ամիս մայրաքաղաքում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ՝ նախատեսված ինչպես փոքրերի, այնպես էլ մեծահասակների համար:
    Հին տոմարով Նոր տարվա օրը մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին իրենց կատարումներով ուրախ տրամադրություն են փոխանցել էստրադային ու ժողովրդական սիրված և ճանաչված երգիչները, ինչպես նաև երգի և պարի խմբերը: Ազատության հրապարակն աստիճանաբար վերածվել է պարահրապարակի:
    Ներկաները նշել են, որ սիրով են մասնակցել Երևանի համար հոբելյանական 2018 թվականի Ամանորի և Սուրբ ծննդյան տոնական օրերի միջոցառումներին:

    Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
    և հասարակայնության հետ կապերի վարչություն

    Նման թեմաներ

    scroll to top