Երկուշաբթի , 11 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 482.50   Վաճառք` 486.50   ՀՀ ԿԲ` 485.25   
  •  EUR   Առք` 568.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.44   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 486.81   
  •  GBP   Առք` 638.00   Վաճառք` 656.00   ՀՀ ԿԲ` 653.97   
  •  RUB   Առք` 8.11   Վաճառք` 8.28   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 167.00   Վաճառք` 187.00   ՀՀ ԿԲ` 180.81   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Յոլյանն ասել է, թե որ ոլորտներն են ստուգվելու հաջորդ տարի

Յոլյանն ասել է, թե որ ոլորտներն են ստուգվելու հաջորդ տարի

Յոլյանն ասել է, թե որ ոլորտներն են ստուգվելու հաջորդ տարի
Դեկտեմբեր 7, 2017 14:25 Լուրեր, Հասարակություն A+ / A-

2018 թվականի ապրիլից Հայաստանի Վերահսկիչ պալատը կվերանվանվի և կդառնա Հաշվեքննիչ պալատ: Այս  մասին այսօր ԱԺ նիստում Վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագրի նախագիծը ներկայացնելիս հայտարարեց Վերահսկիչ  պալատի նախագահ Լևոն Յոլյանը: «Այս փոփոխությունը բխում է Սահմանադրության փոփոխություններից: Այսինքն՝ այս փոփոխություններով պալատը վերահսկողության մասով կիրականացնի հաշվեքննություն»,- նշեց Յոլյանը:

Այս ծրագիրը վերջին անգամ է ներկայացվում Ազգային ժողովի դատին, քանի որ 2018-ի ապրիլից հետո այլևս ինքն է հաստատելու հաշվեքննության թեմաները:

Ինչ վերաբերում է 2018-ի անելիքներին, Յոլյանը տեղեկացրեց, որ առանձնացրել են մի շարք ոլորտներ, որոնցում իրականացնելու են համալիր ուսումնասիրություն: Այսպես, համալիր ուսումնասիրություն կկատարվի աշխատանքի և սոցիալական հարցերի, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, արտակարգ իրավիճակների, տնտեսական զարգացման և ներդրումների և բնապահպանության նախարարություններում, ինչպես նաև Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում: «Թեմաներն ընտրելիս նկատի ենք ունեցել նաև վերահսկողության օբյեկտներում վերջին անգամ իրականացված վերահսկողության ժամանակագրությունը, ծավալը, ինչպես նաև ռիսկերը: Օրինակ՝ Քաղավիացիայում վերջին անգամ վերահսկողություն իրականացրել ենք դեռևս 2009 թվականին, արտակարգ իրավիճակների նախարարությունում՝ 2012-ին»,- նշեց  Յոլյանը:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top