Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » YouTube-ը կբարելավի հայտնի կատարողների 1000-ից ավելի տեսահոլովակների որակը

    YouTube-ը կբարելավի հայտնի կատարողների 1000-ից ավելի տեսահոլովակների որակը

    YouTube-ը կբարելավի հայտնի կատարողների 1000-ից ավելի տեսահոլովակների որակը
    Հունիս 20, 2019 14:19 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    YouTube տեսահոսթինգը եւ Universal Music Group ընկերությունը պլանավորում Է մինչեւ 2020 թվականն ավելի քան 1000 տեսահոլովակ նորացնել, որոնք թողարկվել են մի քանի տասնամյակ առաջ, դրանց թվում են Kiss, Maroon 5, The Killers եւ այլ խմբերի հոլովակները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
    «Մեծագույն երաժշտական հոլովակներն արվեստի ստեղծագործություններ են, որոնք շարունակում են մշակութային ազդեցություն ունենալ սերունդների վրա: Եվ ինչպես թանգարանների անգին կտավներն ու քանդակները դրանք եւս ժամանակ առ ժամանակ որոշակի խնամքի կարիք ունեն: Այսօրվանից սկսած՝ բացառապես YouTube-ում դուք կգտնեք ամենաբարձր որակի հարյուրից ավելի վիդեո եւ աուդիո երաժշտական հոլովակներ»,-ասված Է հաղորդագրության մեջ, որը հրապարակված Է YouTube-ի պաշտոնական բլոգում:
    Արդեն բարելավված հոլովակների թվում են՝ Billy Idol-ի, Beastie Boys-ի, Boyz II Men-ի, George Strait-ի, Janet Jackson-ի, Kiss-ի, Lady Antebellum-ի, Lady Gaga-ի, Lionel Richie-ի, Maroon 5-ի, Meat Loaf-ի, No Doubt/Gwen Stefani-ի, Smokey Robinson-ի, The Killers-ի, Tom Petty-ի եւ ուրիշների հոլովակները: Ձայնագրությունները հասանելի կլինեն 1080 պիքսել լուծաչափում:
    Մինչեւ 2020 թվականը YouTube-ը եւ Universal Music Group-ը պլանավորում են ամբողջությամբ նորացնել գրեթե 1000 երաժշտական հոլովակ: Նոր հոլովակները կհայտնվեն յուրաքանչյուր շաբաթ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


    Նման թեմաներ

    scroll to top