Գլխավոր Լուրեր Յովիչի՝ Ռեալ տեղափոխությունը շատ իրական է

Յովիչի՝ Ռեալ տեղափոխությունը շատ իրական է

3
0

Armsport.am-ը գրում է.

«Այնտրախտի» սպորտային տնօրեն Ֆրեդի Բոբիչը գնահատել է թիմի հարձակվող Լուկա Յովիչի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության հավանականությունը.

«Շատ իրական հնարավորություն կա, որ Յովիչը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Հույս ունեմ, որ նա կմնա, ես այդպես եմ ցանկանում: Սակայն ես իրատես եմ, եթե «Ռեալի» պես ակումբը հետաքրքրվում է նրանով, ապա մենք չենք կարող պահել Յովիչին թիմում»,- Բոբիչի խոսքը մեջբերում է Marca-ն:

Տեղափոխության արժեքը կարող է կազմել 70 մլն եվրո:

21-ամյա սերբ ռմբարկուն Բունդեսլիգայի այս մրցաշրջանում 17 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ է դարձել 28 խաղում: