Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Յուրացում Օձունի համայնքապետարանում

    Յուրացում Օձունի համայնքապետարանում

    Մարտ 5, 2019 23:45 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություն է ստացվել Ազգային անվտանգության ծառայությունից, որ Օձունի համայնքապետարանում կատարվել են չարաշահումներ:

    Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի հետ համագործակցության արդյունքում պարզվել է, որ ՙՕձունի կոմունալ սպասարկում և բարեկարգում՚ ՀՈԱԿ տնօրենը, 2017-18 թվականներին, ձևական աշխատանքի է ընդունել իր որդուն ու նույն համայնքի բնակիչ ևս յոթ հոգու, որոնք աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձերը՝ ընդհանուր երեք միլիոն 600 հազար դրամը յուրացվել է:

    Առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու կամ վատնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:


    Նման թեմաներ

    scroll to top