Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    18°
    Home » Լուրեր » Յուրաքանչյուր ամսվա առաջին երեքշաբթի արդարադատության նախարարի մոտ քաղաքացիների ընդունելություն տեղի կունենա

    Յուրաքանչյուր ամսվա առաջին երեքշաբթի արդարադատության նախարարի մոտ քաղաքացիների ընդունելություն տեղի կունենա

    Յուրաքանչյուր ամսվա առաջին երեքշաբթի արդարադատության նախարարի մոտ քաղաքացիների ընդունելություն տեղի կունենա
    Օգոստոս 10, 2018 19:08 Լուրեր A+ / A-

    Այսուհետ` յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային երեքշաբթի օրը՝ ժամը 16:00-ից 17:00-ն, ՀՀ արդարադատության նախարարի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարը կքննարկի քաղաքացիների դիմումները, բողոքները, առաջարկությունները և այլ հարցեր:

    Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընդունելությունը տեղի կունենա ՀՀ արդարադատության նախարարության առաջին հարկում (հասցե՝  Երևան, Վազգեն Սարգսյան 3/8): Յուրաքանչյուր քաղաքացու կհատկացվի 10 րոպե ժամանակ, որի լրանալուն պես վերջինիս ընդունելությունը կավարտվի:

    Ընդունելությանը հերթագրվելու համար անհրաժեշտ է նախապես խնդրի վերաբերյալ դիմումը լրացնել էլեկտրոնային եղանակով՝ այցելելով  e-hotline.am թեժ գծի կայք կամ դիմումն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարության էլ.փոստի հասցեին՝ info@moj.am  կամ այն թղթային տարբերակով ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն (Վազգեն Սարգսյան 3/8):

    Անձը ընդունելության օրը պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով:

    Նման թեմաներ

    scroll to top