Գլխավոր Լուրեր Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը նոյեմբերի 13-ին է

Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը նոյեմբերի 13-ին է

10
0

Լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանին հրաժեշտ կտան ինչպես Երեւանում, այնպես էլ նրա ծննդավայրում՝ Գյումրիում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց նրա մահվան կապակցությամբ կազմված կառավարական հանձնաժողովի անդամ, նրա ներկայացուցիչ Կարո Օհանյանը:

Յուրի Վարդանյանի աճյունը Հայաստանում կլինի նոյեմբերի 11-ին: Գյումրիում քաղաքացիական հրաժեշտը Սուրբ Հակոբ եկեղեցում կլինի նոյեմբերի 12-ին՝ ժամը 13:00-19:00-ն: Հոգեհանգստի արարողությունն էլ կլինի 18:00-19:00-ն:

Երեւանում քաղաքացիական հրաժեշտը կլինի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 13-ին՝ 10:00-15:00: Հուղարկավորությունը կլինի նույն օրը 16:00-ին Կոմիտասի անվան պանթեոնում:

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի 7-ակի, Եվրոպայի 5-ակի չեմպիոն Յուրի Վարդանյանը ծանր հիվանդության դեմ երկար պայքարելուց հետո կյանքից հեռացել էնոյեմբերի 2-ին ԱՄՆ-ում 62 տարեկան հասակում: