Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    18°
    Home » Լուրեր » Յուրի Խաչատուրովի պաշտպանը դիմել է վերաքննիչ դատարան

    Յուրի Խաչատուրովի պաշտպանը դիմել է վերաքննիչ դատարան

    Յուրի Խաչատուրովի պաշտպանը դիմել է վերաքննիչ դատարան
    Օգոստոս 10, 2018 14:01 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը դիմել է վերաքննիչ դատարան՝ վիճարկելու Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու փաստը: Araratnews.am-ի հետ զրույցում Միհրան Պողոսյանը հայտնեց, որ բողոքը վերաքննիչ դատարան է տարվել 2 օր առաջ:

    «Դատարանի կողմից փաստական տվյալ չի ներկայացվել, ինչով կհիմնավորվի Խաչատուրովի առնչությունն առաջադրված մեղադրանքին, դրա համար մենք դիմել ենք վերաքննիչ դատարան` վիճարկելու Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու փաստը: Դատարանի որոշումը վիճահարույց է»,-նշեց նա:

    Պողոսյանը  նշեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մի դեպքում փաստել է, որ Խաչատուրովին առաջադրված մեղադանքի վերաբերյալ հիմնավոր կասկած առկա չէ, իսկ մյուս դեպքում նշել, որ մեղադրյալի կալանավորման համար նախատեսված հիմքերից մեկն առկա է:

    Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

    Նման թեմաներ

    scroll to top