Հինգշաբթի , 21 Փետրվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Յուվենտուսը պատրաստ է 3 տրանսֆեր իրականացնել, որպեսզի գոհացնի Ռոնալդուին

    Յուվենտուսը պատրաստ է 3 տրանսֆեր իրականացնել, որպեսզի գոհացնի Ռոնալդուին

    Յուվենտուսը պատրաստ է 3 տրանսֆեր իրականացնել, որպեսզի գոհացնի Ռոնալդուին
    Փետրվար 5, 2019 19:52 Լուրեր, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    «Յուվենտուսը» պատրաստ է 3 տրանսֆեր իրականացնել, որպեսզի գոհացնի թուրինյան ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

    Ինչպես հայտնում է Tuttosport-ը, այդ ցանկում առաջինը «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն է, որի հետ պորտուգալացին ավելի վաղ հանդես է եկել միևնույն թիմում:

    Նշվում է, որ կիսապաշտպանն ընդհանուր լեզու չի գտնում մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարիի հետ, այդ իսկ պատճառով հավանական է, որ նա հեռանա «Ռեալից»:

    «Յուվենտուսի» երկրորդ տրանսֆերը կարող է լինել «Ռեալի» մեկ այլ ֆուտբոլիստ` Մարսելոն, որին Ռոնալդուն շատ է ցանկանում տեսնել թուրինյան ակումբում:

    Բացի դա, իտալական թիմը մտածում է Խամես Ռոդրիգեսի կիսապաշտպանի տրանսֆերի մասին: Կոլումբացի ֆուտբոլիստ «Բավարիայի» ղեկավարությանն ավելի վաղ հայտնել էր, որ մտադիր չէ մնալ գերմանական թիմում, քանի դեռ այն գլխավորում է Նիկո Կովաչը:


    Նման թեմաներ

    scroll to top