Գլխավոր Լուրեր Յուվենտուսը Ռեալի հետ կպայքարի Պոգբայի տրանսֆերի համար

Յուվենտուսը Ռեալի հետ կպայքարի Պոգբայի տրանսֆերի համար

4
0

«Յուվենտուսը» դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը գնելու տարբերակը:

Ինչպես տեղեկացնում է AS-ը, իտալական ակումբն արդեն գնահատել է իր ֆինանսական հնարավորությունները: Ֆրանսիացու տրանսֆերի համար պայքարում է նաև Մադրիդի «Ռեալը»:

«Յուվենտուսն» ունի մեկ առավելություն. Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան լավ հարաբերություններ ունի «ծեր սինյորայի» ղեկավարության հետ:

Հաղորդվում է, որ Պոգբան մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նոր պայմանագիր կնքելու առաջարկը և մտադիր է կարիերան շարունակել մեկ այլ առաջնությունում: Ռայոլան արդեն աշխատում է Պոգբայի հնարավոր տեղափոխության վրա: