// //

Շաբաթ , 23 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Բլոգ » Զաքիր Հասանովի երևակայության բացակայությունը թանկ է նստում ադրբեջանցիների վրա

    Զաքիր Հասանովի երևակայության բացակայությունը թանկ է նստում ադրբեջանցիների վրա

    Զաքիր Հասանովի երևակայության բացակայությունը թանկ է նստում ադրբեջանցիների վրա
    Հունվար 12, 2019 21:21 Բլոգ, Լուրեր, Միջազգային A+ / A-

    Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

    «Զաքիր Հասանովի երևակայության բացակայությունը թանկ է նստում ադրբեջանցիների վրա։

    Ադրբեջանի պաշտպանության նախարարի մոտ առաջնագծում կատարվող դեպքերի սցենարների սով է նկատվում, այդ պատճառով վերջինս անցել է հին սցենարների բեմականացմանը։

    Հունվարի 6-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց, որ իբր հայկական կողմից կրակել են իրենց դիրքերի վրա և խոցել են քաղաքացիական տեխնիկա, որը աշխատանքներ էր կատարում առաջնագծից 450 մետր հեռավորության վրա։

    Այս սցենարը երևի ամենաշատն է հավանել Հասանովը ու դրա համար արդեն հունվարի 12-ին հայտարարություն են տարածում, որ նույն հատվածում նմանատիպ քաղաքացիական տեխնիկա է խոցվել հայկական բանակի կողմից, սակայն այս անգամ տեխնիկա աշխատանքներ է կատարել հենց առաջնագծի խրամատում։

    Զաքիր Հասանովի, եթե այսպես շարունակի, ապա Ադրբեջանում քաղաքացիական որևէ տեխնիկա, մասնավորապես էսկավատր, չի մնա»:


    Նման թեմաներ

    scroll to top
    //