Կիրակի , 25 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Զարեհ Սինանյանը Մոսկվայում շարունակում է հագեցած օրակարգով այցը

    Զարեհ Սինանյանը Մոսկվայում շարունակում է հագեցած օրակարգով այցը

    Զարեհ Սինանյանը Մոսկվայում շարունակում է հագեցած օրակարգով այցը
    Հուլիս 20, 2019 17:29 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հուլիսի 20-ին Մոսկվայում իր երրորդ աշխատանքային օրը սկսեց «Դիալոգ» կազմակերպության ներկայացուցիչների և գործընկերների հետ հանդիպումով:

    Ինչպես տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, ողջունելով Զարեհ Սինանյանին՝ կազմակերպության հիմնադիր նախագահ Յուրի Նավոյանը ներկայացրեց կազմակերպության պատմությունն ու հիմնական նպատակները:

    Գլխավոր հանձնակատարը կարևորեց կազմակերպված միջոցառման ձևաչափը և իր խոսքն ավարտեց չինական հայտնի ասացվածքով. «Ուզում ես անցնել երկար ճանապարհ` արա առաջին քայլդ»: Այնուհետև բոլոր ներկաները հերթով հանդես եկան կարճ ելույթներով և Հայաստան-սփյուռք համագործակցության իրենց տեսլականի վերաբերյալ առաջարկություններով: Զարեհ Սինանյանը մասնակցեց ելույթներից հետո ծավալված ակտիվ քննարկումներին և պատասխանեց բոլոր հուզող հարցերին:

    «Դիալոգ» կազմակերպությունը Մոսկվայում ակտիվորեն համագործակցում է ռուսաստանյան առաջատար վերլուծական կենտրոնների հետ, պարբերաբար մասնակցում է միջազգային գիտաժողովների: Կազմակերպում է քաղաքագիտական համաժողովներ, հասարակական բանավեճեր, մշակութային ձեռնարկներ, տարբեր մակարդակներում երկխոսություն է վարում քաղաքական կուսակցությունների և պետական հաստատությունների հետ:

     


    Նման թեմաներ

    scroll to top