Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Զարհուրելի դեպք. Կան նաև բերման ենթարկվածներ. «Փաստ»

    Զարհուրելի դեպք. Կան նաև բերման ենթարկվածներ. «Փաստ»

    Զարհուրելի դեպք. Կան նաև բերման ենթարկվածներ. «Փաստ»
    Հուլիս 23, 2019 8:59 Լուրեր, Հասարակություն, Մամուլ A+ / A-

    «Փաստ» թերթը գրում է.

    «Օրերս զարհուրելի դեպք էր արձանագրվել Չքնաղ գետում (Ձորագետի վտակ). մեծ քանակությամբ կարմրախայտ է սատկել՝ հայտնվելով գետի մակերեսին ու ափերին։ Ըստ տարբեր տեղեկությունների, սա պայմանավորված է գետի մերձակայքում գտնվող ոսկու հանքի արտանետումների հետ, սակայն տեսակետ կա, որ գետի ձուկը թունավորվել է որսագողերի կողմից։

    «Փաստ» թերթի տեղեկություններով, դեպքի հետ կապված՝ վերջին երկու օրերին լուրջ ստուգումներ ու խստացված հերթապահություն են իրականացնում իրավապահները, մասնավորաբար՝ ԱԱԾ աշխատակիցները՝ իրավիճակը վերահսկելու ու պատճառները ամբողջությամբ բացահայտելու համար։

    Այս օրերին գետի ողջ երկայնքով բավականին խիստ հսկողական աշխատանքներ են կատարվում, որպեսզի բացառվի ձկնագողության յուրաքանչյուր դեպք։ Ըստ տեղում պտտվող լուրերի, կան նաև բերման ենթարկվածներ։

    Ի դեպ, կատարվածը հաստատել է ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը։ Նա նշել է, որ ՍԱՏՄ տեսուչը գետում հայտնաբերված ձկներից նմուշառում է կատարել, որոնք կներկայացվեն փորձաքննության: Հարությունյանը նաև նշել է, որ լաբորատոր փորձաքննության արդյունքները հայտնի կլինեն արդեն շաբաթվա վերջում»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    scroll to top