Ուրբաթ , 19 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    10°
    Home » Բժիշկ » Զարկերակների վիրահատության եզակի մեթոդ` Հայաստանում

    Զարկերակների վիրահատության եզակի մեթոդ` Հայաստանում

    Զարկերակների վիրահատության եզակի մեթոդ` Հայաստանում
    Փետրվար 7, 2018 19:05 Բժիշկ, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Անոթային խնդիրների դեպքում այսօր աշխարհում ավելի ու ավելի առաջադեմ բժշկական միջամտություններ են կիրառվում: Դրանցից մեկն էլ հիբրիդ զարկերակային վիրահատություններն են:

    Այս դեպքում վիրահատության մի փուլն արվում է բաց, մյուսը՝ փակ ներանոթային եղանակով: Կիրառվում է, օրինակ, երբ մեկ զարկերակը պետք է պրոթեզավորվի, մյուսին արվի ստենտավորում կամ բալոնային դիլատացիա: Այսօրինակ վիրահատական միջամտությունները Հայաստանում կատարվում են միայն Վլ. Ավագյանի անվան Անոթային և լազերային վիրաբուժության կենտրոնում, աշխարհում՝ սակավաթիվ կլինիկաներում:

    Կենտրոնի անոթային վիրաբույժների բարձր պրոֆեսիոնալիզմը թույլ է տալիս հասնել առավելագույն լավ արդյունքի: Վլ. Ավագյանի անվան ԲԿ-ի անոթային վիրաբույժ, անոթային եւ լազերային վիրաբուժության կենտրոնի բաժանմունքի վարիչ Տիգրան Քամալյանը բացատրում է՝ հիբրիդային վիրահատության հիմնական առավելություններն են` արյան քիչ կորուստը, անհամեմատ ավելի քիչ տրավմատիկ կտրվածքներն ու ապաքինման շատ արագ գործընթացը:

    Երակային եւ զարկերակային համակարգին առնչվող պրակտիկապես բոլոր վիրահատությունները կատարվում են Վլ. Ավագյանի անվան բժշկական կենտրոնում:  Առողջական ամեն խնդիր այստեղ գտնում է պրոֆեսիոնալ մոտեցում բարձրակարգ մասնագետի կողմից՝ ժամանակակից մեթոդներով: Եթե կա զարկերակների նեղացում, ոչ շատ տարածուն խցանումներ կամ խցանման բարձր ռիսկ, մեծ արդյունավետությամբ կատարվում է դրանց բալոնային դիլատացիա և ստենտավորում:

    Իսկ եթե զարկերակները փակ են մեծ տարածության վրա, կիրառվում են շունտավորման բոլոր տեսակները կամ հիբրիդ վիրահատություններ: Իրականացվում են նաեւ բաց վիրահատություններ քնային զարկերակների վրա, քանի որ դրանց նշանակալի նեղացումը կարող է բերել ինսուլտի զարգացման: Կենտրոնը ՀՀ-ում բացառիկ է իր մի շարք մեթոդներով, որոնք ոչ միայն բարելավում են հիվանդի կյանքի որակը, այլեւ փրկում են կյանքեր:

    17669034_1287633134618235_709555226_o IMG_3981 IMG_4780

    Նման թեմաներ

    scroll to top