Գլխավոր Լուրեր Զարուհի Բաթոյանը նոր նշանակումներ է արել

Զարուհի Բաթոյանը նոր նշանակումներ է արել

3
0

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ նոր նշանակումներ է արել։

 «Մեր թիմը շարունակում է համալրվել պրոֆեսիոնալներով։ Այսուհետ իմ խորրդականի պաշտոնը կզբաղեցնի Օլգա Ազատյանը։

Նա ծնվել է 1981 թվականին, 1998–2003 թվականներին սովորել է Երևանի Պետական Լեզվահասարակագիտական համալսարանում, 2006 -2007 Սոցիալական քաղաքականություն և հանրային կառավարման մագիստրոսի կոչում է ստացել, Լոնդոնի Մետրոպոլիտան Համալսարանում (Բրիտանական Չիվնինգկրթաթոշակառու):

2009-2016 թթ․ աշխատել է Երևանում Բրիտանական դեսպանատանը որպես ժողովրդավարության,մարդու իրավունքների և հակամարտության դրամաշնորհային ծրագրերի համակարգող։

Իսկ 2016-2019 թվականներին ղեկավարել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հայաստանի ծրագրերը և գրասենյակը։

Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնում նշանակել եմ Ստեփան Մաչյանին, ով կկատարի նաև գլխավոր քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի) պարտականությունները։

Ստեփանն ավարտել է Անանիա Շիրակացու անվան ճեմարանը, այնուհետև՝ Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Կառավարման ֆակուլտետը, Պետական Ագրարային Համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի մագիստրատուրան ն ասպիրանտուրան: 2008 թվականից աշխատում է բանկային համակարգում․

2014-2017 թվականները զբաղեցրել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Ռիսկերի վերլուծության վարչության պետի իսկ 2017 –2019 Ֆինանսական տնօրենի տեղակալի պաշտոնը։

Ուրախ եմ Օլգայի և Ստեփանի նման նվիրված և պրոֆեսիոնալ մարդկանց հետ աշխատելու համար, ովքեր բացի այն, որ վայելում են իմ լիակատար վստահությունը, ունեն նաև մասնագիտական բարձր որակներ, նվիրված են հեղափոխության արժեքներին և պատրաստ են ծառայելու Հայաստանի Հանրապետությանը։ Բարի երթ»,- գրել է նա։