Հինգշաբթի , 22 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Զարուհի Փոստանջյանի մեքենայի մուտքը քաղաքապետարանի ավտոկայանատեղի արգելել են

    Զարուհի Փոստանջյանի մեքենայի մուտքը քաղաքապետարանի ավտոկայանատեղի արգելել են

    Զարուհի Փոստանջյանի մեքենայի մուտքը քաղաքապետարանի ավտոկայանատեղի արգելել են
    Փետրվար 14, 2018 17:48 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Երևան քաղաքի ավագանու անդամ, «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին այսօր թույլ չտվեցին իր ծառայողական մեքենայով մուտք գործել քաղաքապետարանի ծառայողական ավտոկայանատեղի։ «Երկիր ծիրանի» կուսակցության  ղեկավար Զարուհի Փոստանջյանը  տեղեկացրել է, որ  մեծ թվով ոստիկաններ են հավաքվել քաղաքապետարանի բակում. «Չեմ հասկանում՝ ումի՞ց են պաշտպանում ոստիկաններն այս տարածքը»:

    Նա փորձել է պարզաբանում ստանալ ոստիկաններից, սակայն  նրանք չեն պատասխանել: «Ռադիոկապով  ասում են՝ բանի տեղ չդնեն մեզ»,- ասել է ԵԾ ղեկավարը:

    Զարուհի Փոստանջյանը պարզաբանում չի ստացել նաև քաղաքապետարանից: Տիկին Փոստանջյանն այս ամենը  բացատրում է երեկվա միջադեպով:

    Սոնա Դավթյան

    Նման թեմաներ

    scroll to top