Երկուշաբթի , 28 Մայիս 2018

    outputra5huxgif
    Clear
    16°
    Home » editorial » Զարուհու աղջկա КТ-ն այդքան էլ լավ բան չի ասում. ԵԾ անդամ

    Զարուհու աղջկա КТ-ն այդքան էլ լավ բան չի ասում. ԵԾ անդամ

    Մայիս 16, 2017 14:14 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    5747403

    Զարուհու նկատմամբ սկզբում բռնություն են կիրառել ոչ թե ոստիկանները, այլ քաղաքացիական հագուստով անձինք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Երկիր ծիրանի» կուսակցության անդամ Գոհար Արշակյանը. «Ենթադրում եմ` այդ անձինք այն քաղաքացիներն են եղել, ովքեր հսկել են շտաբը: Նաև ասեմ, որ Զարուհին լրիվ պատահմամբ է հայտնվել այդ շտաբում, անցնելուց տեսել է` թաղային հեղինակություններ են հավաքված, մտածել է` ուրեմն այստեղ մի բան կա… Իրենց ձեռագիրը նույնն  է անկախությունից  ի վեր, մենք չունենք  ազատ, անկախ, թափանցիկ ընտրություններ, և այստեղ ազգը ստրկացնելու միտում կա, ուրիշ ոչինչ: Եվ ամենամեծ ստրուկներն էլ հենց այդ գործիք ոստիկաններն են, անկեղծ ասած, ես նրանց խղճում եմ»:

    Հարցին, թե հիմա ի՛նչ գործողությունների են պատրաստվում դիմել, կուսակցության ներկայացուցիչն ընդգծեց. «Առայժմ մեզ միայն հետաքրքրում է երեխայի առողջական վիճակը: КТ են արել, որի արդյունքն այդքան էլ լավ բան չի ասում: Մենք այն վիճակում ենք, որ մարդ տանը ընկնում է, ոտք է ջարդում, չի ուզում գնալ հիվանդանոց, ասում է` հենց գնամ` ոստիկան է գալու: Բա այս պարագայում ո՞ւր եք, պարոնա՛յք ոստիկաններ: Եվ երեխան էլ, որ իջել է մեքենայից, էդ մեքենան էլ չէր փչացել, նրանք հասկացել են, որ գլխացավանք է, ասել են, իբր, մեքենան փչացավ, երեխային իջացրին»:

    Նման թեմաներ

    scroll to top