Երեքշաբթի , 23 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Զավեշտալի արտահայտություններ պատմական բանավեճից (տեսանյութ)

    Զավեշտալի արտահայտություններ պատմական բանավեճից (տեսանյութ)

    Դեկտեմբեր 6, 2018 17:15 Լուրեր, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

    Հանրայինի եթերում երեկ տեղի ունեցավ խորհրդարանական ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ աննախադեպ բանավեճը՝ միջազգային չափանիշներին համապատասխան:

    Ձեզ ենք ներկայացնում քաղաքական գործիչների որոշ երկխոսություններ, որոնք ուշագրավ են, որոշ դեպքերում՝ նաև զավեշտալի:

    Նիկոլ Փաշինյան -Վիգեն Սարգսյան

    Նիկոլ Փաշինյան. Ձեր իշխանության տարիներին, առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում, ցուցակ է եղել սեռական այլ կողմնորոշում ունեցող բարձրաստիճան պաշտոնյաների, և դուք այդ իշխանության միջի մարդ եք, և ձեր կառավարության մի շարք հայտնի անդամներ Հայաստանի Հանրապետությունում հայտնի են որպես ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ:

    Վիգեն Սարգսյան. Դուք սեքսիստ հայտարարություն արեցիք հիմա, ԼԳԲՏ համայնքն ունի բոլոր իրավունքները, ինչ բոլոր մնացածը, մարդուն չի կարելի դատել իր կողմնորոշմամբ: Դուք քաղաքացիներին հիմա բաժանեցիք կատեգորիաների: Ես հարցնում եմ՝ պարտավորություն ԼԳԲՏ համայնքի նկատմամբ ունե՞ք, թե՞ չունեք, էդքան բան, դուք ինձ ինչ ասես պատմեցիք: Մարդն իրավունք ունի ինչ ուզի իր փակ դռան հետևում անի, ես դեմ եմ սեռական պառադներին առհասարակ՝ լինի դա միասեռական, թե հետերոսեքսուալ: Ես համարում եմ, որ փողոցով քայլող երեխան չպետք է դա տեսնի:

    Նիկոլ Փաշինյան. Կա սիլլոգիզմ: Վիգեն Սարգսյանը նոր ասաց՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն ունեն նույն իրավունքները, ինչ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները: Իր նշած մարդիկ ասում են նույն բանը, ասում են, որ ԼԳԲՏ համայնքի այդ երկու կանայք ասում են նույնը, ինչ որ Վիգեն Սարգսյանը նոր ասաց: Վիգեն Սարգսյանն այդ կանանց անվանում է ԼԳԲՏ ակտիվիստ, հետևաբար, Վիգեն Սարգսյանը ԼԳԲՏ ակտիվիստ է:

    Էդմոն Մարուքյան -Գագիկ Ծառուկյան

    Էդմոն Մարուքյան. Պարո՛ն Ծառուկյան, ի՞նչ արժեք է ստեղծում «Շանգրի Լա» կազինոն, օրինակ՝ ի՛նչ է արտադրում, ի՛նչ է ստեղծում մեր ժողովրդի համար, ի՛նչ է արտահանում, ի՛նչ է ներմուծում:

    Գագիկ Ծառուկյան. Ընդեղ կա կառուցած հուՅրանոց, ռեստորաններ:

    Էդմոն Մարուքյան. Ես հյուրանոցի մասին բան չասեցի:

    Գագիկ Ծառուկյան. Բայց հուՅրանոցը, էդ մարդիկ 100 միլիոնի տեղը 150 միլիոն են դրել, որոնք էսօր կա, որ մարդիկ ներսից… Դուք գիտեք, որ անգլիացի ներդրողներ են, որ ամբողջ աշխարհում կա Շանգրի Լա, ցանկացել են մեր երկրում սարքեն, որն իրենք են կառավարում, Ծառուկյանն ըտեղ որպես սեփականատեր ընտեղ ես որևէ մի հարցում հետաքրքրվեմ: Ես ուրախ եմ, որ մարդիկ բերել են, դրել են, հիմա դա ամենա-ամենահուՅրանոցն ա, ասենք՝ «Փարավոն» հուՅրանոցն ա իրա ամեն ինչով:

    Էդմոն Մարուքյան. Ես ուղղակի ուզում եմ ձեր մոտիվացիան իմանամ նոր քաղաքական համակարգում լինելու համար:

    Գագիկ Ծառուկյան. Ծառուկյանը հասել ա ամեն ինչի իր անձնական վաստակած գումարով, ճիշտ գիտակցելով, թե որը որտեղ պետք է օգտագործի: Բայց դուք էսօր, պարոն Մարուքյան ջան, բացի խոսալուց, ուզում եմ իմանալ՝ ի՞նչ եք մինչև էսօր արել:

    Էդմոն Մարուքյան. Ես կլասիկ պատգամավոր եմ:

    Գագիկ Ծառուկյան. Քու կլասիկ ցավը տանեմ, ի՛նչ ես արել:

    Վարուժան Ավետիսյան  – Վիգեն Սարգսյան

    Վարուժան Ավետիսյան. Դուք շարունակում եք անցած ռեժիմի փաստաբանի դերը կատարել, և ռեժիմը, որ մարդկանց է գնդակահարել:

    Վիգեն Սարգսյան. Դո՛ւք եք մարդկանց գնդակահարել, անձամբ:

    Վարուժան Ավետիսյան. Սպանել է մարդկանց և փորձել է իր մահակի վերածած իրավաբան մարմինների միջոցով ապստամբների վրա դնել այդ մեղքը, և դա կբացահայտվի, ու մեղավորները կպատժվեն:

    Վիգեն Սարգսյան. Պարո՛ն Ավետիսյան, հետևե՛ք ձեր խոսքին:

    Վիգեն Սարգսյան -Նիկոլ Փաշինյան

    Վիգեն Սարգսյան. Ինձ ասացին, որ ձեր գրքում, չեմ հասցրել կարդալ, գրված է, որ ընդդիմադիրի մահը իշխանությունն է: Կարծեք մոտենում եք էդ բանին: Դուք սկսել եք ամեն օր հերքել ընդդիմադիր Փաշինյանին:

    Նիկոլ Փաշինյան. Քաղաքական մահվան մասին եք խոսում, էդ բառը զգո՛ւյշ օգտագործեք, որովհետև ձեր քաղաքական մահվան երկու օր է մնացել: Այնպես որ, վայելե՛ք ձեր վերջին երկու օրերը:

    Արամ Սարգսյանը՝ Վիգեն Սարգսյանին, վերջինիս ներկայացրած քաղաքական ուժի ձեռքբերումների մասին:

    Արամ Սարգսյան. Պարոն Վիգեն Սարգսյանին ասեմ, որ ձեր տարիների ընթացքում իշխանավարության՝ սովորական, մեծ էկրանով հեռուստացույցները դարձան պլազմային, կարող եք դա էլ նշել:


    scroll to top