Գլխավոր Լուրեր Զախարովան մեջբերել է Փաշինյանի խոսքը եւ «հարձակման» ենթարկվել

Զախարովան մեջբերել է Փաշինյանի խոսքը եւ «հարձակման» ենթարկվել

2
0

Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսնակ Մարիա Զախարովան  մեջբերել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, թե եթե բոլորը դժգոհ են, պետք է այնպես անել, որ գոհ լինեն:

Զախարովայի այս հայտարարությունից հետո հայ օգտատերերը սկսեցին քննադատել Զախարովին վարչապետին սեւացնելու համար: Օգտատերերից մի քանիսի  գրառմանը  Զախարովան պատասխանել էր, թե իր համար դա եղել է դրական ու ամենաշատ մեջբերվող խոսքը:  Իսկ ովքեր ծաղրում են,  Զախարովան նրանց սադրիչներ է համարել:

Հետաքրքիրն այն է, որ Զախարովայի գրառմանն արձագանքել են ադրբեջանցիներն ու Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները: Վերջիններս քննադատել ու վիրավորել են Փաշինյանին, իսկ քոչարյանականները նրա հրաժարականը պահանջել: