Գլխավոր Լուրեր Զեդորֆը կարող է ժամանակավորապես գլխավորել Ռեալը

Զեդորֆը կարող է ժամանակավորապես գլխավորել Ռեալը

1
0

Կամերունի հավաքականի գլխավոր մարզիչ Կլարենս Զեդորֆը, որը նախկինում խաղացել է «Ռեալում», կարող է ժամանականավորապես գլխավորել մադրիդյան թիմը: Այս մասին հաղորդում է AS-ը:

Աղբյուրին հայտնի է դարձել, որ հոլանդացի մասնագետը Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայից «Ռեալի» հետ բանակցելու թույլատվություն է ստացել և արդեն մեկ անգամ Մադրիդում գործնական ընթրիք է ունեցել «սերուցքայինների» տնօրենների հետ:

Հաղորդվում է, որ «Ռեալը» ցանկանում է Զեդորֆին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Նշենք, որ Զեդորֆը Կամերունի հավաքականը գլխավորում է 2018 թվականի օգոստոսից:

Պրիմերայի ընթացիկ խաղարկության 26-րդ տուրից հետո «Ռեալն» ունի 48 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 12 միավորով: Ավելի վաղ «սերուցքայինները» դուրս են մնացել Իսպանիայի Գավաթի խաղարկությունից և Չեմպիոնների լիգայից: