Գլխավոր Լուրեր Զեկույց․ Թուրքիայում 3 տարում սպանվել է 932 կին

Զեկույց․ Թուրքիայում 3 տարում սպանվել է 932 կին

9
0

Թուրքիայի Ոստիկանական ակադեմիան երկրում կանանց դեմ իրականացվող հանցագործությունների վերաբերյալ զեկույց է հրապարակել։ Զեկույցի համաձայն՝ 2016-2018թթ․ ընթացքում Թուրքիայում սպանվել է 932 իգական սեռի քաղաքացի։ Ընդ որում, արձանագրվել է, որ թե սպանվածների, թե հանցագործների 46 տոկոսն ունեցել են միայն տարրական կրթություն։

Կանանց սպանությունների գերակշիռ մասը տեղի է ունեցել Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում։ Մեծ մասամբ հանցագործության գործիք են ծառայել հրազենային զինատեսակները։ Դրանց 83 տոկոսը եղել են ապօրինի պահվող զենքեր։ Հանցագործությունների 31․9 տոկոսը կատարվել է կտրող-ծակող իրեր գործադրմամբ։

Կանանց 72․8 տոկոսը սպանվել է բնակելի կամ լքված շինության ներսում, 15 տոկոսը՝ ուղղակի փողոցում։

Տարիքային խմբերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ թիրախավորվել են բոլոր տարիքի կանայք։ Մասնավորապես յուրաքանչյուր 4 սպանված կանանցից 1-ը պատկանել է 26-35 տարիքային խմբին։ Սպանվածների շարքում ամենատարեց կինը եղել է 88 տարեկան, իսկ ամենափոքրը՝ 1 տարեկանը չբոլորած աղջիկ:

 

Աղբյուր`  ermenihaber.am