Գլխավոր Լուրեր Զելենսկին հանդես է եկել Պորոշենկոյին եւ նրա թիմին լյուստրացիա անելու կոչով

Զելենսկին հանդես է եկել Պորոշենկոյին եւ նրա թիմին լյուստրացիա անելու կոչով

2
0

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձով նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյին եւ նախկին վարչակազմին առաջարկել է լյուստրացիա անել: Այս մասին տեղեկացնում է RBK-ն։

Զելենսկին առաջարկել է «Իշխանության մաքրագործման մասին»՝ լյուստրացիայի օրենքը տարածել նաեւ նախագահների, նախարարների, պատգամավորների եւ այլ պաշտոնյաների վրա, որոնք պաշտոն են զբաղեցրել 2014 թվականի փետրվարի 23-2019 թվականի մայիսի 19-ը։

Նա նշել է, որ իրեն՝ իր թիմի հետ միասին մեղադրում են, թե իբր ցանկանում են չեղյալ հայտարարել լյուստրացիան։ Հակառակն ապացուցելու համար նա առաջարկում է խստացնել այն, քանի որ լյուստրացիան հասարակությանը տարբեր գործիչներին գնահատելու  հնարավորություն է տալիս։