Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Զելենսկին կրկնում է Փաշինյանի փորձը (լուսանկար)

    Զելենսկին կրկնում է Փաշինյանի փորձը (լուսանկար)

    Զելենսկին կրկնում է Փաշինյանի փորձը (լուսանկար)
    Մայիս 20, 2019 11:51 Լուրեր, Միջազգային A+ / A-
    Վլադիմիր Զելենսկին, որն այսօր երդվեց ուկրաինական ժողովրդին՝ ստանձնելով պետության գլխի պաշտոնը, ոտքով էր գալիս Գերագույն ռադա և ճանապարհին սելֆի անում փողոցում հավաքված մարդկանց հետ:
    Երդվելուց հետո Սահմանադրական դատարանի ղեկավարը հայտարարեց նրա՝ պետության գլխի պաշտոնը ստանձնելու մասին. այս մասին հաղորդում է ՌԻԱ-Նովոստիի  թղթակիցը:

    Նախագահը  երդվեց՝ ձեռքը  դնելով  Սահմանադրության և Պերեսոպնիցկիի Ավետարանի  վրա, որից հետո նա ստացավ երկրի  պաշտոնական խորհրդանիշները՝ նախագահի նշանը, զինանշանով կնիքը:

    856130db-e973-400b-b1e5-0ccfa4b80001

    Երդմնակալությունը տեղի ունեցավ Գերագույն ռադայի հանդիսավոր նիստում.
    «Ես՝ Վլադիմիր Զելենսկիս, ժողովրդի կամոք ընտրված Ուկրաինայի նախագահ, անցնելով այս բարձր պաշտոնին, հանդիսավորապես երդվում եմ հավատարիմ մնալ  Ուկրաինային: Պարտավորվում եմ իմ բոլոր գործերով պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունը ւ անկախությունը, հոգ տանել հայրենիքի բարօրության և ուկրաինական ժողովրդի  բարեկեցության համար»,-  հայտարարեց երկրի  նոր ղեկավարը:

    Նման թեմաներ

    scroll to top