Գլխավոր Իրավական Դատարանները շատ ավելի համարձակ են մերժում միջնորդությունները

Դատարանները շատ ավելի համարձակ են մերժում միջնորդությունները

1
0

Դատարանները շատ ավելի համարձակ են մերժում միջնորդությունները կամ ոչ իրավաչափ ճանաչում ձերբակալությունը։ Այս մասին քննչական կոմիտեում հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ կալանքի իրավակիրառ պրակտիկայի ակնհայտ բարելավում ունենք, սակայն այն չենք կարող սահմանադրական և կոնվենցիոն նորմերին մաքսիմալ բավարար համարել։

Դիտարկմանը, եթե կալանքի իրավակիրառ պրակտիկայի հետ կապված խնդիր կա, ապա ինչո՞ւ է մերժվում Մանվել Գրիգորյանի կամ այլոց խափանման միջոցը փոխելու դիմումները, նախարարը պատասխանեց․

«Օրենսդրորեն կար սահմանափակում, որ կալանավորն ազատ արձակվի՝ պայմանավորված առողջական վիճակով։ Հիմա մենք նախաձեռնել են օրենսդրական փոփոխություններ, որ այդ արգելքը վերացվի, սակայն գործնականում դա կիրառվում է։ Որքան տեղյակ եմ՝ իրականացվում է փորձաքննություն ճշտելու համար՝ արդյոք հիվանդությունների ցանկին համապատասխանում են Մանվել Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունները, թե՝ ոչ»։

Զեյնալյանը չպատասխանեց հարցին, թե ինչու է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցն ընտրվել կալանքը, այն դեպքում, երբ նա ազատության մեջ չի խանգարել նախաքննությանը՝ նշելով, որ հասցեատերն ինքը չէ, այլ դատարանն է;