Չորեքշաբթի , 22 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Clear
    19°
    Home » Լուրեր » Զեյնալյանը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկում է ունեցել

    Զեյնալյանը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկում է ունեցել

    Զեյնալյանը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկում է ունեցել
    Մայիս 17, 2018 20:56 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    «ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները բարձրացրել են պաշտոնատար անձանց պատասխանատվությունը՝ արդարացնելու ժողովրդի՝ նոր Կառավարության հետ կապված ակնկալիքները, ինչպես նաև հաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը ավելի մեծ հետևողականությամբ իրականացնելու ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ թվում Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»,- այս մասին նշել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ այսօր ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության արևելյան գործընկերության դեպարտամենտի ղեկավար Դիրկ Շուբելի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։

    Դիրկ Շուբելի խոսքով՝ նախօրեին տեղի ունեցած Մարդու իրավունքների պաշտպանության թեմայով երկխոսությունն ու այսօր կայացած ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 9-րդ նիստը վկայությունն են այն փաստի, որ ԵՄ-ն աջակցում է ոչ թե անձերին կամ կառավարություններին, այլ հայ ժողովրդին:

    ԱՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև դատաիրավական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու հարցերին և կարևորել ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանն ուղվված հրատապ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

    Նման թեմաներ

    scroll to top