Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Զեյնալյանի հրաժարականը «հակաքոչարյանական» ենթատեքստ ունի. Մանրամասներ. «Հրապարակ»

    Զեյնալյանի հրաժարականը «հակաքոչարյանական» ենթատեքստ ունի. Մանրամասներ. «Հրապարակ»

    Զեյնալյանի հրաժարականը «հակաքոչարյանական» ենթատեքստ ունի. Մանրամասներ. «Հրապարակ»
    Հունիս 19, 2019 10:15 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Հրապարակ» թերթը գրում է. «Արտակ Զեյնալյանի հրաժարականը, պարզվում է, «հակաքոչարյանական» ենթատեքստ ունի` կապված Ռ․ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի ու նրան պատկանող «Կոնցեռն դիալոգ» ընկերության հետ, որը 3 ամիս առաջ հաղթող է ճանաչվել նախարարության հայտարարած մրցույթում։ 

    «Հյուսիս-հարավ» ծրագրից դուրս մնացած իսպանական «Կորսան կորվիամ» ընկերությունը դիմել է միջազգային արբիտրաժ՝ ընդդեմ ՀՀ կառավարության։ Եվ կառավարությունը մրցույթ է հայտարարել, որ որոշի, թե որ կազմակերպությունն է ներկայացնելու իր շահերն արբիտրաժում։ Հաղթող է ճանաչվել շվեյցարական «Lalive» ընկերությունը, սակայն միջազգային պրակտիկայում ընդունված է, որ մրցույթին ներգրավեն տեղական որևէ ընկերության։ «Lalive»-ի հայաստանյան գործընկերն Արամ Օրբելյանի «Կոնցեռն դիալոգն» է։

    Այսինքն՝ «Կոնցեռն դիալոգը» ոչ թե ինքնուրույն է հաղթել տենդերը, այլ՝ միջնորդավորված։ Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մրցույթից հետո իմանալով, թե ով է հաղթել, խիստ զայրացել է, և կուժն ու կուլան կոտրվել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխին, ով աչքաթող է արել նման կարևոր փաստը և թույլ տվել, որ թշնամու ճամբարից մեկը պետբյուջեից փող ստանա ու ներկայացնի ՀՀ կառավարության շահերը դրսում։

    Զեյնալյանը, իհարկե, բացատրել է, որ ինքը որևէ առնչություն չի ունեցել մրցույթի հետ և չէր կարող «միջամտել» դրա ընթացքին, բայց դա չի հետաքրքրել Փաշինյանին։

    Չգիտենք՝ սա եղել է վերջին կաթի՞լը, թե՞ Զեյնալյանին ասվել է, որ դիմում գրի։ Արամ Օրբելյանը հաստատեց, որ իր ընկերությունը մասնակցել և հաղթել է մրցույթում, որի պայմանագրի արժեքը մոտ 1.2 մլն դոլար է, բայց նշեց, թե չի կարծում, որ դա է եղել Զեյնալյանի հրաժարականի պատճառը։ Պայմանագիրը կստորագրվի մոտ օրերս։ Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Արտակ Զեյնալյանից, բայց նա նույնիսկ պաշտոնը թողնելուց հետո չի պատասխանում զանգերին»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

     


    Նման թեմաներ

    scroll to top