Հինգշաբթի , 20 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Զեյնալյանին ճանապարհեցին ծափահարություններով

    Զեյնալյանին ճանապարհեցին ծափահարություններով

    Զեյնալյանին ճանապարհեցին ծափահարություններով
    Հունիս 13, 2019 11:30 Լուրեր, Քաղաքական A+ / A-
    Այսօր մեր կառավարության առաջին նիստն է, որ մենք անցկացնում ենք առանց արդարադատության այժմ արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանի: Կառավարության հունիսի 13-ի նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց՝ առաջարկելով ծափահարել արդարադատության արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանին։
    Նշենք, որ Զեյնալյանը նիստին ներկա չէր։
    Փաշինյանը, մասնավորապես, նշեց. «Այսօր մեր կառավարության առաջին նիստն է, որ մենք անցկացնում ենք առանց արդարադատության այժմ արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանի։ Ես ուզում եմ պարոն Զեյնալյանին շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել։ Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի ՀՀ-ում պետության կառավարման և պետության հետագա զարգացման և շինարարության գործում։ Կարծում եմ՝ արժի այդ ավանդույթը ներդնել և մեր գործընկորեջը ծափահարություններով ճանապարհել»։

    Նման թեմաներ

    scroll to top