Երեքշաբթի , 16 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » editorial » Զգուշացում Եգիպտոս մեկնողներին. ՀՀ ԱՆ

    Զգուշացում Եգիպտոս մեկնողներին. ՀՀ ԱՆ

    Զգուշացում Եգիպտոս մեկնողներին. ՀՀ ԱՆ
    Մայիս 15, 2019 21:51 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ առողջապահության նախարարությունը Եգիպտոս մեկնող քաղաքացիներին տեղեկացնում է, որ անձնական օգտագործման դեղեր տանելու համար անհրաժեշտ է հետևել որոշ կանոնների, որոնք սահմանել է Եգիպտոսի կառավարությունը:

    Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) դեղերի և դրանց պրեկուրսորների մուտքը Եգիպտոս խստիվ արգելվում է, իսկ որոշ դեղերի համար պահանջվում է թույլտվություն. պարտադիր է, որպեսզի առաջնային փաթեթավորումն ամբողջական լինի և հստակ երևա դեղի բաղադրությունը:

    Երկիր մուտք գործելիս ցանկացած անձնական օգտագործման դեղ ստուգվում է Եգիպտոսի մաքսային բաժնի տեսուչների կողմից:

    Միաժամանակ, ներկայումս օգտագործվող դեղերի մեծ մասը հասանելի են Եգիպտոսի դեղատներում և բժշկական հաստատություններում:

    Եգիպտոսում շրջանառությունն արգելված դեղերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:


    Նման թեմաներ

    scroll to top