// //

Երեքշաբթի , 26 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «Ժամանակ». Ապրիլի 1-ից սեղմված գազը կթանկանա՞

    «Ժամանակ». Ապրիլի 1-ից սեղմված գազը կթանկանա՞

    «Ժամանակ». Ապրիլի 1-ից սեղմված գազը կթանկանա՞
    Մարտ 16, 2019 10:14 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որով առաջարկվում է մեքենաների լիցքավորման համար վաճառվող սեղմված գազը հարկել ոչ թե ծավալով, այլ կշռով:

    Գործող օրենքով հազար խմ համար ակցիզային հարկը 25 հազար դրամ է: Կառավարությունն առաջարկում է 1 տոննայի համար 34 հազար դրամ: Կառավարությունը սա հիմնավորում է վարորդների իրավունքների պաշտպանությամբ՝ համոզելով, որ սա հարկային բեռի ավելացում չէ:

    Տեսականորեն դա այդպես է, քանի որ 1450 խմ գազը մեկ տոննա է, եւ այդ հաշվարկով ակցիզային հարկը չի թանկանում: Բայց գազալցակայանների սեփականատերերը պնդում են, որ փոփոխությունը հանգեցնելու է 10-20 տոկոս թանկացման: Օրենքը ուժի մեջ է մտնելու ապրիլի 1-ից»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    scroll to top
    //