Շաբաթ , 15 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » «Ժամանակ». ԱԺ-ն չի հասցնի քննարկել Արամ Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը

    «Ժամանակ». ԱԺ-ն չի հասցնի քննարկել Արամ Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը

    «Ժամանակ». ԱԺ-ն չի հասցնի քննարկել Արամ Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը
    Դեկտեմբեր 4, 2018 8:45 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան կալանավորելու համար, սակայն պարզ է, որ այս խորհրդարանը այլևս չի հասցնի քննարկել գլխավոր դատախազի միջնորդությունը՝ դրան համաձայնություն տալու կամ մերժելու համար:

    Երևան Տոնավաճառ
    Դատախազի միջնորդությունը քննարկելու համար պետք է հրավիրվի արտահերթ նիստ, սակայն խորհրդարանի ղեկավարությունը հասկանում է նման նախաձեռնության անհեռանկարայնությունը` քվորում ապահովելու անհնարինությունից ելնելով, և հանդես չի գա արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    scroll to top